Վահե Բաղումյան
Ցուցահանդես-ցերեկույթ՝ նվիրված երիտասարդ, տաղանդավոր նկարիչ Վահե Բաղումյանին:
Վահե Սարգսի Բաղումյան, ծնվել է 1996 թ. հունիսի 19-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ 2003-2011 թթ. սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 2006-2011 թթ. սովորել և ավարտել է Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցը։ 2011 թ.-ին ընդունվել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ։ 2015 թ. մեկնել է պարտադիր զինվորական ծառայության՝ կիսատ թողնելով ուսումը։ 2016 թ. մասնակցել է Քառօրյա պատերազմին։ 2017 թվականին զորացրվել։ 2017-2018 թթ. շարունակել և ավարտել է ուսումը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը՝ գերազանց։
2018-2022 թթ. սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը՝ գերազանց։ 2018 թվականից աշխատում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի արվեստի դպրոցում՝ որպես կերպարվեստի ուսուցիչ։ 2021 թվականից Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցում ևս դասավանդում է կերպարվեստ առարկան։
Վահե Բաղումյանի կտավներից լույս ու սեր է ճառագում:Սիրած գործով զբաղվելը դա այն է , ինչ մարդ փնտրում է իր կյանքում:Բավարարված լինել և սիրած աշխատանքով զբաղվել,նշանակում է,որ տարիների ընթացքում սերը աշխատանքի նկատամբ հնարավորություն կնձեռնի,որ տեսնես լույսը ու գնաս նրա ետևից,տեսնես քո կյանքի գույները և հավատաս հրաշքներին: Անկեղծ լինես ինքդ քեզ հետ,տեսնես,ճանաչես շրջապատը,սիրես բնությունը,քանզի բնությունից զատ մեծ ուսուցիչ չկա:Եվ ինչպես նկարիչն է ասում հաճախ հեքիաթային հարստության տեր եմ լինում,սիրտս ու հոգիս ոգեշնչվում է,հրճվում,կյանքիս իմաստ հաղորդում և սերը կյանքի նկատմամբ կատարյալ է դառնում:Երկիրը պահել պարարտ հողի մեջ,որ առողջ բերք հավաքվի:Այս սկզբունքով է նկարիչը կրթում ու դաստիարակում իր սաներին:
Միջոցառմանը ներկա էին ՝ Համահայկական գրողների միության նախագահ,գրականագետ ՝Աբգար Ափինյանը,բանաստեղծուհի ՝«Հայրենիքի ձայն» թերթի խնբագիր՝Սուսաննա Ղազարյանը,Արմավիրի արվեստի պետական քոլեջի դասախոսները,ուսանողները և գրադարանի ակտիվ ընթերցողները։