1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
1.1. Գրադարանն աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ն, իսկ շաբաթ օրը` 10:00 — 16:00-ն:
1.2. Ընթերցողը գրադարանային հավաքածուից կարող է օգտվել և ընթերցասրահում և տուն տանելու միջոցով:Ընթերցողը կարող է ստանալ անվճար տեղեկույթ գրադարանյին հավաքածուներում ընդգրկված նյութերի վերաբերյալ:
1.3. Գրադարանային հավաքածուից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք անկախ սեռից, լեզվից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
1.4. Գրադարանից օգտվելու համար քաղաքացին պետք է գրանցվի և ունենա ընթերցողական քարտ:Յուրաքանչյուր տարի կատարվում է ընթերցողի վերագրանցում՝տարեսկզբին նրա այցի ժամանակ:Գրադարանից օգտվելու կարգը խախտելու դեպքում ընթերցողը զգուշացվում է, իսկ կրկնվելու դեպքում զրկվում է գրադարանից օգտվելու հնարավորությունից:
1.5 Այցելելով գրադարան` դուք կարող եք օգտվել գրքային հարուստ հավաքածուից, ամսագրերից և տեղեկատվական այլ աղբյուրներից: Գրադարանավարը կարող է օգնել անհրաժեշտ թեմայով տեղեկատվության որոնման հարցում: Դուք կարող եք օգտվել գրադարանի համակարգիչներից, ինչպես նաև մասնակցել գրադարանում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին:
2. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
2.1. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք բնակության վայրից:
2.2. Գրադարանում գրանցվելու համար յուրաքանչյուր ընթերցողի համար բացվում է գրանցման քարտ, որում նշվում են ընթերցողի տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոս, անձնագրի սերիա և այլ տեղեկություններ):
3. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Գրադարան կատարած առաջին այցի ժամանակ ընթերցողը կարող է վերցնել մեկ միավոր գիրք,հետագայում առավելագույնը երկու միավոր:Գիրքը տրամադրվում է 10 օր սահմանափակ ժամկետով և մեկ անգամ երկարաձգելու իրավունքով՝ եթե տվյալ ժամանակահատվածում գիրքն այլ պահանջարկ չունի:
3.2. Նշված ժամանակահատվածում գիրքը չվերադարձնելու դեպքում ընթերցողին ծանուցվում է գրքի վերադարձման մասին:
3.3. Հազվագյուտ ալբոմները , մեկ օրինակ գրքերը, բառարանները, հանրագիտարանները, տեղեկատու հրատարակությունները, միջգրադարանային բաժնույթով ստացված գրքերը դուրս չեն տրվում և սպասարկվում են միայն ընթերցասրահում:
3.4. Արմավիրի մարզի համյնքների բնակիչները` գրքերից օգտվում են միայն ընթերցասրահներում:
4. ԸՆԹԵՐՑՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
4.1. Գրադարանի ծառայություններից օգտվողը պարտավոր է պահպանել գրադարանից օգտվելու կարգը:
4.2. Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում ընթերցողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:Գրադարանի հավաքածուին կամ այլ գույքին վնաս պատճառելու դեպքում օգտվողը պարտավոր է .
ա)փոխհատուցել նույն գրքով:
բ)փոխհատուցել համարժեք գրքով:/գրադարանին անհրաժեշտ գրքերի ներկայացված ցանկից՝գրքին համարժեք:/
գ)վճարել գրքի շուկայական արժեքը:
4.3 Անփույթ վերաբերմունքի հետևանքով տպագիր միավորը փչացրած,աղճատած ընթերցողը պարտավոր է այն փոխարինել նոր միավորով:
4.4 Գրադարանի գույքը և սարքավորումները վնասած ընթերցողները վճարում են դրանց վերականգման համար անհրաժեշտ ամբողջ գումարը:
4.5 Գրքի վերադարձի ժամկետը 3 անգամ խախտելու դեպքում,ընթերցողը զրկվում է գրադարանից օգտվելու իրավունքից 3 ամսով: