Պոեզիայի ժամ

Արմավիրի մարզային գրադարանը հյուրընկալեց դերասանուհի Ջուլիետա Բաբայանին և ասմունքի անզուգական կատարող Աիդա Ալեքսանյանին: Ջուլիետա Բաբայան, դերասանուհի, ով երբեք փառքի չի ձգտել, ում համար թատրոնը մի աշխարհ էր,

իսկ նրա խաղը՝ պարզությունը, բնականությունը, ով կյանքում արժևորում է մարդկային հարաբերությունների անկեղծությունը:

Մշակույթի ու արվեստին մատուցած ծառայությունները, մշակութային զանազան միջոցառումների գնահատականը ժողովրդի սերն է: Դերասանուհին այս տարիքում էլ պահպանում է իր կանացիությունն ու հմայքը և պահանջված է բեմում և էկրանին: Հրաշալի ասմունքում է:

Միջոցառման մասնակիցները ունկնդիր եղան հայ պոեզիայի ընտրանիին բազմաթիվ միջոցառումների մասնակից, ասմունքող՝ Աիդա Ալեքսանյանի կատարմամբ: Նրա ասմունքը հոգևոր ապրումի հարուստ պոռթքում է, և հայրենիքում և նրա սահմաններից դուրս, միանգամից գերում է ունկնդրին, պարուրում է իր ջերմությամբ, ստեղծելով մարդկային կյանքի , զգացմունքների , հոգեբանության և ներաշխարհի բազմապիսի նկարագրություններ՝ հայրենիք, սեր , հուշ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով