«Երգի և ներդաշնակության արքան» Սայաթ-Նովա 310

Տեղի ունեցավ միջոցառում նվիրված Սայաթ-Նովայի 310 ամյակին «Երգի և ներդաշնակության արքան» խորագրով։

Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրն ուրիշ ջըրեն է,

Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։

Սայաթ-Նովա , ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը:Ավելի քան 130 տարի է, ինչ ուսումնասիրվում և հրատարակվում է հայ մեծ գուսան -բանաստեղծ Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը։

Գրադարանում այսօր թևածում էր Սայաթ-Նովայի շունչը։Արմավիրի արվեստի պետական քոլեջի սան , միջազգային մրցույթների դափնեկիր, Գրան պրի մրցանակակիր Աշոտ Դավթյանի կատարմամբ հնչեց քնարերգուի քաղցրահնչյուն մեղեդիները։

Միջոցառումը վարեց բանաստեղծուհի, ասմունքող ՝ Հռիփսիմե Ավետիսյանը։

Ելույթ ունեցան բանաստեղծներ Ռ. Սահակյանը, Լ. Խաչատրյանը։

Ասմունքեցին Դիանա Կարապետյանը, Անուշ Գրիգորյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով