Այնտեղ որտեղ պոեզիան է,  գեղեցիկն է ամենուր

Գարնանային առաջին ամիսը հիշարժան տոների ամիս է.գրողների միջազգային օր՝ մասնագիտական տոն,նշվում է մարտի 3-ին:Պոեզիայի համաշխարհային օր,ամենամյա տոն,նշվում է մարտի 21-ին:Միջոցառում նվիրված պոեզիայի համաշխարհային օրվան <Այնտեղ որտեղ պոեզիան է գեղեցիկն է ամենուր> խորագրով ։
Պոեզիան կարոտ է ու սեր, անմար երազներ ու ցնորք։ Մարդն առանց պոեզիայի չի կարող ապրել։ Պոեզիան հոգևոր սնունդ է, ըստ տրամադրության ու հոգևիճակի՝ յուրաքանչյուրն ընտրում է իրեն հարազատ տողեր, որոնք կարծես սրտից են բխում, ոգևորում , դրական լիցքեր հաղորդում անձին՝արժևորելով և իմաստավորելով կյանքը։Պոեզիային բնորոշ են խոհափիլիսոփայական դատողությունները, տիեզերքի ըմբռնումները, բնությունը իր էությամբ ու խորությամբ, բազմազանությամբ ու գեղեցկությամբ:Ասում են,որ երբ հրացանները դղրդում են,մուսաները լռում են:Բանաստեղծների ձայնը սակայն երբեք չի դադարել հայրենասիրություն ու անամպ երկինք երազելու, պայքարելու ու արժանավայել ապրելու զգացմունքները բանաստեղծական ձևով արտահայտելու: Պոեզիան հավերժ է բոլոր իրավիճակներում:

Միջոցառմանը մասնակցեցին Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների 8-րդ Համահայկական փառատոնի 3-րդ մրցանակակիր Նելլի Սարգսյանը, <Հայրենիքի ձայն> թերթի խմբագիր Սուսաննա Ղազարյանը, մանկավարժ Ռիմա Միրզոյանը, <Գրական Արմավիր> ՀԿ անդամներ Հռիփսիմե Ավետիսյանը, Լևոն Խաչատրյանը,
Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներ՝ Կ. Սարգսյան, Ն.Ասատրյան,Լ.Հակոբյան, ուսուցչուհի Ն. Աֆրիկյան։

Պարույր Սևակ «Անկեղծ ասած»
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու … որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր —
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով