Ֆրանկոֆոնիա՝ մշակութային արվեստի դրսևորում

Բարեկամության մշակութային ուշագրավ էջերը Ֆրանսիայի ու ֆրանկոֆոն երկրների միջև ենթադրում է քաղաքակրթությունների երկխոսություն, համերաշխության տարածման ակտիվացում՝ խաղաղության և ժողորդավարության ապահովում և հակամարտությունների կանխարգելում:

Միջոցառումը Արմավիրի մարզային գրադարանում նվիրված Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերին կրում էր «Մի բույլ ֆրանսիական քնարերգությունից» խորագիրը: Ֆրանսիական պոեզիայից ասմունքեցին Արմավիրի Վ. Բախշյանի անվան N 2 հիմն. դպրոցի աշակերտները, գրադարանավար- դասղեկ՝ Հասմիկ Ղազարյան:

Ներկայացվեց Պոլ Վերլենի, Էմիլ Վերհարնի, Անդրե Բրետոնի, Ժակ Բրելի, Շարլ Ազնավուրի բանաստեղծությունները:Ընթերցվեց հայ մեծանուն բանաստեղծ Ռուբեն Սևակի գերմանուհի կնոջ՝ Յանի Սևակի բանաստեղծություններից:Երաժշտական կատարումներով հանդես եկան Արմավիրի քաղաքապետարանի Արվեստի դպրոցի աշակերտները, ղեկավար` Անուշ Միրզախանյան: Կազմակերպված ցուցադրությունը կրում էր «Ֆրանկոֆոնիան մշակութային արվեստի դրսևորում» վերնագիրը, որտեղ ներկայացված էր ոչ միայն ֆրանսիացի, այլև ֆրանսագիր այլազգի գրողներ, ովքեր սերտորեն կապված են ֆրանսիական գրականությանը, պոեզիայի ավանդույթներին:Ներկայացվեց օրվա խորհրդին համապատասխան ցուցադրական նյութեր: Հայ ֆրանսիական մշակութային հարաբերություններում Շառլ Ազնավուրի թողած ժառանգությունը իրավմամբ հայ-ֆրանսիական բարեկամության հիմնաքարն է հանդիսանում, ինչպես նաև եղավ Ազնավուրի և ֆրանսիացի երգիչների երգերի ունկնդրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով