Ոստիկան, քեզ վերելքների անխափան երթ…

Ազգային գրադարանային շաբաթ ծրագրի շրջանակներում «ՀԱՅ ԿԻՆ՝ ՈՍՏԻԿԱՆ» խորագրով ցերեկույթը Արմավիրի մարզային գրադարանում նվիրված էր ոստիկանության աշխատողի օրվան:

Ներկա էին Արմավիրի մարզային ոստիկանության կին ծառայողներ: Ոստիկանության կադրերի խմբի ավագ տեսուչ մայոր ` Արմինե Պողոսյանը ներկայացրեց գործընկերներին : Հանգամանորեն ներկայացրեց ոլորտի ծառայության պատասխանատվության, հանցանք ծնող երևույթների վտանգի, օրինազանցությունների մասին , նշելով նաև շրջապատի փոխհարաբերություններում ունեցած ձեռքբերումները՝ ի նպաստ երկրում անվտանգ ու պաշտպանված այսօրվա և բարեկեցիկ վաղվա օրվան:

Մասնակցեցին քաղաքի դպրոցների տնօրեններ, ուսանողներ,աշակերտներ: Արմավիրի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Ա. Թովմասյանը ողջունեց և շնորհավորեց օրվա առթիվ :Թիվ 8-րդ դպրոցի սաները իրենց ողջույնը արտահայտեցին բեմականացված պարով:Արմավիրի արվեստի դպրոցի սան, միջազգային մրցույթի մասնակից ՝Դավիթ Մաթևոսյանը, Արամ Սիմոնյանը հանդես եկան երգերի կատարմամբ: Շողերը կատարեց ,« Ծաղկեփունջ» պարը: Ոստիկանի մասնագիտական օրը շնորհավորեցին Հայրենականչ թերթի խմբագիր Ռ. Սահակյանը, ոստիկանության վետերան, ազատամարտիկ Քաջիկ Ոսկանյանը, բանաստեղծ Ժաննա Աբրահամյանը, այլ մասնակիցներ:

Գրադարանի տնօրեն Արևիկ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորելով ոստիկանության ծառայողներին, կարևորեց կնոջ դերը ոստիկանության համակարգում, մաղթելով վերելքներ ու նոր ձեռքբերումներ իրենց ազգանվեր գործում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով