Բանաստեղծությունները՝ հոգու մղումներ

Արմավիրի մարզային գրադարանում արդեն ավանդույթ է դարձել միջոցառումներ կազմակերպել նվիրված մեր գրողներին:Այս անգամ ցերեկույթը «Բանաստեղծությունները՝ հոգու մղումներ» խորագրով ( գրքերի շնորհանդես ) նվիրված է մի մարդու,ով քայլում,ապրում ու ստեղծագործում է մեր կողքին:Ժաննա Աբրահամյան` բանաստեղծուհի ,ով պարբերաբար զարմացնում է իր գրքերի բովանդակային բազմազանությամբ,ստեղծելով մարդկային կյանքի,զգացմունքերի,հոգու ներաշխարհի բազմապիսի նկարագրություններ:Գրքերի մուտքը մարզային գրադարան ազդարարված է և մենք վստահ ենք,որ այն կթափանցի մեր ընթերցողների սրտերը:

«Ընդհատված շարունակություն» և «Երեք հեքիաթ» գրքերը տպագրվել են սփյուռքահայ գործիչ, մեծատաղանդ թարգմանիչ գրականագետ, մատենագետ, հրապարակախոս,մտավորական՝ Հովսեփ Նալբանդյանի մեկենասությամբ, իսկ գրքի նկարազարդումը իրականացրել է նկարչուհի Լիաննա Հովհաննիսյանը: «Ընդհատված շարունակություն» գրքի բանաստեղծությունները ձոն էին հայրենիքի և հայրենասիրության նվիրյալներին: Ներկա էին Էրիկ Աբրահամյանի մայրը՝ տիկին Հայկուշը, ում որդին կյանքը նվիրեց հանուն հայրենիքի պաշտպնությանը և Արթուր Գրիգորյանի մայրը ՝ Ջուլիետա Աբրահամյանը: «Երեք հեքիաթ» գրքի բանաստեղծությունները ներկայացրին Արմավիրի թիվ 9 հիմնական դպրոցի աշակերտները և ուսուցիչները:Միջոցառման հյուրերն էին Արմավիրի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Արմեն Թովմասյանը, արվեստի դպրոցի տնօրեն՝ Շահեն Օրդուբեկյանը, մշակույթի տան տնօրեն՝ Նախշուն Նազարեթյանը,գրողների միության մարզային մասնաճյուղի նախագահ «Հայրենականչ» թերթի խմբագիր՝ Ռաֆայել Սահակյանը, բանաստեղծուհի՝ Հռիփսիմե Ավետիսյանը և բազմաթիվ գրչակից ընկերներ:Հյուրընկալել էր նաև երաժիշտ Սամվել Մանուչարյանը , երգերի կատարումներով ցերեկույթը լրացրեց Անուշ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով