Մարտիրոս Սարյան

Բնությունը հանճարեղ մի զավակ պարգևեց աշխարհին: Այդ զավակը ժամանակի մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանն էր: Նկարիչ, որի վրձինն արևով էր թաթախված, որի յուրաքանչյուր նկարը արևահամ էր և արևաբույր: Մարտիրս Սարգսի Սարյանը ծնվել է 1880թ.-ի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։Ստեղծագործության առաջին շրջանում (1904 — 1909) Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։ Սարյանը խոշոր ներդրում է կատարել 20-րդ դարի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Սարյանի բեմանկարչական երկերը արվեստի իսկական գլուխգործոցներ են։ 1923 թվականին ստեղծել է Հայաստանի Առաջին պետթատրոնի վարագույրը, որով խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։ Սարյանի բեմանկարչական գործերը նույնպես բնորոշվում են մոնումենտալությամբ, ներթափանցված են էպիկական հզոր շնչով, ճարտարապետորեն կառուցիկ են և ունեն խորապես ազգային նկարագիր: Նա հոգեհարազատ է մնացել բեմադրվող երկի ոգուն և դարձել բեմադրող ռեժիսորի համահեղինակ։ Նրա վրձնին են պատկանում Ե. Չարենցի, Վ. Տերյանի, Ավ. Իսահակյանի, Թ. Թարամանյանի, Ս. Մալխասյանցի, Հ. Բաղրամյանի, Ա. Խաչատրյանի և ուրիշ նշանավոր մարդկանց դիմանկարները: Իր երկարամյա կյանքի ընթացքում մեծ նկարիչը ստեղծել է ավելի քան երեք հազար գործ՝ բնանկարներ, դիմանկարներ, մրգեր և ծաղիկներ պատկերող սքանչելի նատյուրմորտներ , թատերական ներկայացումների հիանալի ձևավորումներ, գրքերի նկարազարդումներ և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։