Մեծն հանճարի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է

Այսօր Հայոց Ամենայն Բանաստեղծ, Հավերժական Հանճար, Մեծն Պարույր Սևակի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՄՏՔԵՐԻՑ

Առանց կենսագրական տարրի բանաստեղծություն և,առհասարակ,գրականություն չի եղել և չի կարող լինել:Բայց բանաստեղծը սովորական մարդ չէ,որ խոսի միայն իր անունից. այդպես կարող են վարվել միայն այն միլիոնավոր հիվանդները,որ կոչվում են գրամոլ:Բանաստեղծը ծնվում է՝ խոսելու իր բերանով,բայց բոլորի անունից,իր կենսագրությունից, որ կենսագրությունն է հասարակության ու դարաշրջանի:


***
Ով պատմություն ունի, չի կարող ետ չնայել:

***

Նյարդերը արվեստագետի նվագարանն են,բայց ոչ երբեք դահլիճը: Իրավ,արվեստագետը նվագում է ոչ թե նյարդերի վրա,այլ նյարդերով սեփական,ոչ թե արցունք կորզելով,այլ արտասվելով ինքն իր մեջ,ոչ թե տանջելով,այլ տանջվելով ինքնին:

ՄԵԾԵՐԸ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՄԱՍԻՆ
Պարույր Սևակի ծնունդը մեր կյանքի,մեր մշակույթի,մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»: …Պարույր Սևակն այնպիսիններից եղավ,որ պիտի ապրի այնքան ժամանակ,ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը,իսկ հայ ժողովուրդը անմահ ժողովուրդներից մեկն է աշխարհի վրա:
Վազգեն Ա
Ամենայն հայոց կաթողիկոս


Իր մեծ նախորդների՝ Նարեկացու և Շնորհալու,Աբովյանի ու Ալիշանի,Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր,որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա:Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ,որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին,այնքան հարազատ ու հայրենաշունչ…Հնչեցին՝ իրենց ղողանջներով փլելով ամբողջ հայ ժողովրդի հոգում Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի ամենահեռավոր ծայրերը…
Վահագն Դավթյան


Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ,բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին:Նա ուներ ասելիք,լի էր ամենով:Պարույրը ժողովրդի սնունդն էր,նրա հոգու պահանջը,նրա հույզերի երգիչը:Պարույրը քաղաքացի էր,ինտերնացիոնալիստ,մեծ հայրենասեր:
Հավատում եմ,որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտի,իր հույզերի լարը կգտնի…
Գրիգոր Խանջյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով