ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ՄԱՏԵՆԱՇԱՐ
Մարիո Վարգաս Լյոսա «Սոսկալի ժամանակներ»
«Սոսկալի ժամանակներ» վեպը քաղաքական խարդավանքների և դավադրությունների, լատինամերիկյան երկրներին հատուկ բռնապետությունների և անառողջ մթնոլորտում զարգացող իրադարձությունների մասին պատմող պատմաքաղաքական վեպ է, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումը, բարքերի ապականումն ու մարդկային թուլությունները:
Ալիս Մանրո «Պատրանքով տարված»
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են նրա տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող անպատմելի տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերքի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի:
Իվան Բունին «Արևահարություն»
Ռուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինի (1870-1953) այս ժողովածուն ընտրանի է՝ կազմված նրա լավագույն պատմվածքներից ու վիպակներից:
Օրհան Փամուք «Սև գիրք »
«Սև գիրքը» թուրք արձակագիր Օրհան Փամուքի վեպն է, որը հրատարակվել է 1990 թվականին։ Գիրքը բաղկացած է երկու մասից և Օրհան Փամուկի վերջաբանից, որտեղ ներկայացնում է վեպի ստեղծման պատմությունը։ Վեպն ընծայված է Այլընին։ Վեպի բնաբանն է. «Իբնի Արաբին ասում է՝ իր դերվիշ հոգին երկինք համբարձվում, հասնում է աշխարհը շրջապատած Քաֆ լեռանը, տեսնում է, որ սարի շուրջ օձ է փաթաթվել։ Ակնհայտ է, որ այսօր աշխարհի շուրջ նման սար և սարի շուրջ նման օձ չկա։ Իսլամի հանարագիտարան»։«Սև գիրքը» ներկայացնում է Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում, Շեհրիքալփ կոչվող տանը ապրող ավանդապահ մի ընտանիքի զավակներիերկու եղբայրների (Մելիհի և եղբոր) ժառանգների պատմությունը:
Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ»
«Ես այնժամ, դեռ մահամերձ» (1930) վեպը կոմպոզիցիոն առումով կառուցված է որպես հերոսների կարճ ու երկար մենախոսությունների շղթա, որում հեղինակային տեքստն իսպառ բացակայում է։ Այն մի ծեր ֆերմերի՝ տասը օր ձգվող թաղման պատմություն է։ Հայերեն հրատարակվում է առաջին անգամ։
Կլոդ Սիմոն «Քամին: Բարոկկո խորանազարդ վերականգնելու փորձ»
Վեպը սրընթաց սյուժեով մի պատմություն է մարդկային տարօրինակ ճակատագրի մասին, որ բախվում է խաղաղության ու քաոսի, կարգի ու անկարգության անլուծելի առեղծվածին: Վեպի երեսունհինգամյա հերոսը
Անտուան Մոնտեսը, հոր մահից հետո գալիս է վերջինիս ժառանգությունը ստանալուքաղաքի ամենամեծ կալվածքներից մեկը խաղողի այգիներով: Ինչպես ցանկացած գավառական քաղաքում, այստեղ էլ յուրաքանչյուր նոր, օտար մարմին ընկալվում է որպես բացարձակ ոտնձգություն հանրային անդորրի, հաստատված կարգի դեմ: Դեպքերը ոչ թե ներկայացվում են որպես օբյեկտիվ դիպաշար, այլ պատումի հեղինակը փորձում է վերականգնել խճողված, բազմաշերտ, անորսալի իրականությունը ցաքուցրիվ փաստերի, խոսակցությունների, սեփական եզրակացությունների միջոցով: «Քամու» պատումն իսկապես նման է «բարրոկո խորանազարդի»
մանրամասների առատությամբ, անկանխատեսելի արաբեսկներով ու ոլորագծերով, անվերջանալի փակագծերով: Գլխավոր հերոսի ճակատագրի միջոցով Կ. Սիմոնն արտահայտում է վիպագրության իր ընկալումը, որն իր որոնումների ճանապարհին հաճախ ճյուղավորվում է, չի հասնում հանգուցակետինշարունակ առաջ շարժվելով «հարասահ ավազների միջով»:
Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս»
«Ռադոբիս» վեպը 1988-ին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած եգիպտացի գրող Նաջիբ Մահֆուզի առաջին շրջանի ստեղծագործություններից է
լույս տեսած դեռևս 1943-ին: Վեպը պատմում է մեզանից մոտ չորս հազարամյակ առաջ կառավարած Եգիպտոսի Մերենրա 2-րդ փարավոնի ժամանակների մասին եւ որոշակի արխայիկ կոլորիտի ու ներքաղաքական համակարգի պատկերման շնորհիվ պատմավեպ է համարվել: Վեպի գլխավոր առանձնահատկություններից մյուսն էլ այն է, որ վեպը հյուսվում է պատմական փաստերի «խեղաթյուրման» միջոցով:
Պետեր Հանդքե «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ»
«Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակը հոգեբանական ցնցող սուզումներով պատմություն է, որտեղ արժևորված ու իմաստավորված է յուրաքանչյուր`անգամ պատահական բառն ու ժեստը: Փոքրիկ գլուխգործոց դարպասապահի բաց թողած գոլի մասին, գոլ, որ ուղղակի փոխեց նրա կյանքը:
Պատրիկ Մոդիանո «Որ չկորչես թաղամասում»
«Որ չկորչես թաղամասում» վեպը մի ճամփորդություն է մենությունից դեպի մենություն, իսկ հընթացս երևակվող դեպքերն ու դեմքերը պարզապես քաղաքային գունապնակ-կյանքի օբյեկտիվ իրողություններն են: