Առաջարկում ենք կարդալ

XXI դարի 21 դասերը
Յուվալ Նոյ Հարարին ներկայացնում է հենց այս պահին բոլորին հուզող գլխավոր հարցերը և ստիպում մտածել, թե ինֆորմացիոն աղմուկով և անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:
Անրի Թրուայայի «Աննա Պրեդայ»
Անրի Թրուայայի «Աննա Պրեդայ» վեպը անանձնականության պատմություն է, որ կամա թե ակամա՝ վերածվում է յուրօրինակ բռնակալության: Աննայի կյանքի կարևոր մարդիկ թույլ են ու խոցելի, և նա համառ ջանքեր է գործադրում նրանց իրենց սովորականությունից դուրս բերելու համար: Բայց արդյոք ճի՞շտ է պարտադրել գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրանց կարողություններին:
Խուլիո Կորտասար «Վիճակախաղ»
Վեպի գործողությունները ծավալվում են նավի վրա, ուր հավաքված մարդիկ վիճակախաղով շահել են հեռավոր ճանապարհորդության իրավունք:
Ուղևորներին ինչ-ինչ պատճառներով չեն հայտնում, թե ուր են ուղևորվում, և յուրաքանչյուրի առջև հարց է ծառանում ՝ ենթարկվել նավի հրամանատարությանը, թե պարզել խորհրդավոր արգելքի պատճառները:
Ալեքս Մաքլիդիա «Լռակյաց հիվանդը»
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:
Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:
Ջոն Ստրելեք «Սրճարան աշխարհի եզրին»
Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հարցնում է՝ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք, բայց պատասխանները գտնելն ու սեփական ճանապարհով գնալն այնքան էլ հեշտ չէ։ Այս գրքի գլխավոր հերոսը՝ Ջոնը, հազիվ թե փորձած լինե իմասավորել իր կյանքը մինչ այն պահը, երբ պատահաբար հայտնվում է առեղծվածային հարցերի սրճարանում։ Աշխարհի եզրին գտնվող այս վայրում անցկացրած մի գիշերը նրան ստիպում է խորությամբ մտածել իր մասին ու գիտակցել, թե կյանքում ինչն է իր համար իսկապես արժեքավոր ու կարևոր։ Զարմանալի ու ոգեշնչող պատմություն այն մասին, թե ինչպես ազատվել ժամանակակից աշխարհի վաղանցիկ տագնապներից, մի կողմ նետել վախերն ու կասկածները և բացվել երջանիկ փոփոխությունների համար

Խուլիո Կորտասար «Դեղին ծաղիկ»
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի արձակի կարևոր տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:

Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը խոլերայի ժամանակ»
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից հետո Ֆերմինային բախտ է վիճակվում ճաշակել հասուն սերը, և երկու զառամյալ սիրահարները տրվում են սիրո ճամփորդության վայելքին՝ հավատացնելով, որ սերը ժամ ու ժամանակ չունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով