Գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը Արմավիրի մարզային գրադարանում:

Թումանյանը գրքերի հանդեպ պաշտամունքի հասնող սեր ուներ:Եվ պատահական չէ, որ արդեն երկար տարիներ Հայաստանում Գիրք նվիրելու օրը նշվում է փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի, և սպորտի վարչության պետ ՝Ս. Բուդաղյանի,Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արեքեպիսկոպոս Ադամյանի, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Վլասովի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ միասին այսօր ներկա գտնվեցին Արմավիրի մարզային գրադարանում Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը, որի սկիզբն ազդարարվել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Արմավիրի մարզպետարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ։
Միջոցառմանը ներկայացվեց Հովհաննես Թումանյանի հայտնի ,, Շունն ու կատուն ,, բեմականացումը ինչպես նաև Թումանյանի հարուստ ստեղծագործությունները ներկայացրեցին ,, Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարանների աշակերտները՝ փոխտնօրեն Ն. Ավետիսյանի ղեկավարությամբ:
Միջոցառումն ամփոփվել է միմյանց գիրք նվիրելով: Իսկ «Դոմ մոսկվին» էլ գրադարանին է նվիրաբերել մեծ քանակությամբ գրքեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով