Կոմիտաս -150 ամյակ

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ նվիրված երաժշտական բանահյուսության բարձրարվեստ վարպետ,կոմպոզիտոր Կոմիտասի 150 ամյակին <Հայոց երգի վեհափառը>խորագրով:

Կոմիտասի պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա ժողովրդի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը,ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար:Նա է,որ խորհրդանշում է հայ ոգին,ինչպես Արարատը՝ հայ բնաշխարհը:Խոնարհվենք Կոմիտասի անհուն անձնավորության,նրա կյանքի,նրա մեծ գործերի առաջ:

Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացրեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով