Մեդիագրագիտություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում թվային գրագիտությունը սկսվում է անվտանգությունից «Արմավիրի մարզային գրադարանում» այսօր երեխաների հետ միասին բացահայտում էին թվային աշխարհի ամենակարևոր փակիչների` ապահով գաղտնաբառերի գաղտնիքները:
Հանդիպման մասնակիցներն էին Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցի VIII Բ դասարանի աշակերտները ՝ դասղեկ Հ. Մխիթարյան: Դասընթացի ընթացքում շեշտեցինք, որ մեդիագրագիտությունը սկսվում է հենց սեփական տվյալների պաշտպանությունից միասին հասկացանք`
«123456»-ը կամ սեփական ծննդյան թիվը գաղտնաբառ չեն, այլ <<բաց դռներ>> հաքերների համար:
Գաղտնաբառը պետք է լինի երկար(12+նիշ)
Յուրաքանչյուր հարթակի համար` առանձին գաղտնաբառ:
Մնացեք մեդիագրագետ և ապահով:
