Գարնանային Էտյուդ
ԱԳՇ շրջանակներում տեղի ունեցավ «Գարնանային էտյուդ» խորագրով նկարների ցուցահանդես։
Ներկա էին Արմավիր քաղաքի թիվ 2-րդ դպրոցի աշակերտները կազմակերպիչ Գ. Թավրիզյանի ղեկավարությամբ։
Իրենց հեղինակած նկարները ցուցադրեցին Արմավիրի քաղաքապետարանի Արվեստի դպրոցի սաները։ Այնուհետև հանդիսատեսի հետ քննարկեցին իրենց աշխատանքները։
Մաղթեցինք նորանոր վերելքներ ու ձեռքբերումներ արվեստի ոլորտում։
