Ժամանակիդ շունչը դարձիր
2004թ-ից ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հանրապետությունում նշվում է «Գրադարանավարի օր»:
Այս տարի տոնին նվիրված միջոցառումները անց են կացվում «Ժամանակիդ շունչը դարձիր» կարգախոսով և նվիրված են մեծանուն հայ բանաստեղծ,գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125 ամյակին:
Օրվա առթիվ գրադարանը հյուրընկալել էր Արմավիրի մարզի Արվեստի քոլեջի սաներին,ովքեր իրենց հետ գրադարան բերեցին Չարենցյան ոգի ու տոնական շունչ:Արմավիրի մարզային գրադարանի տնօրեն՝ Ա.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին շնորհավորանքների համար,և շնորհակալագրեր հանձնեց «Գրադարանավարի օր» մասնագիտական տոնի կապակցությամբ: