Մեր նորագույն պատմության կարևոր էջը:

Միջոցառում `«Առաջին Հանրապետության» դերը Հայոց պետականության կերտման մեջ խորագրով։

Առաջին հանրապետությունը ծնունդ առավ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո և գոյատևեց ընդհամենը 2 տարի՝ մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց:Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Իսկ 1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը Առաջին Հանրապետության օրն է:

Միջոցառման մասնակիցները և հյուրերն էին Արմավիրի Տիգրան Մեծ հատուկ ռազմամարզական վարժարանը տնօրեն ` Լենդրուշ Ղումաշյան, գրող բանաստեղծուհի՝ Հռիփսիմե Ավետիսյանը և Արմավիր քաղաքի մշակույթի տան տնօրեն՝ Նախշուն Նազարեթյանը հանդես եկան իրենց խոսքով։Ելույթ ունեցան Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները, գեղ. ղեկավար ` Համեստ Հովհաննիսյան, ասմունքեց` գրադարանի ընթերցող Գայանե Գևորգյանը ։Գրադարանի հարգարժան հյուրերը հանդես եկան իրենց խոսքով և լավագույն բարեմաղթանքներով։

Մենք եկել ենք դարերից և գնում ենք դարեդար……

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով