Նորարար գրադարաններ 2021

Հերթական <Նորարար գրադարաններ 2021> ամենամյա աշխատաժողովը տեղի ունեցավ հունիսի 16-18 Ծաղկաձորում:Արմավիրի մարզային գրադարանը այդ աշխատաժողովի մասնակիցներից մեկն էր:Եռօրյա աշխատաժողովը նպատակ ուներ նորովի կառուցել և զարգացնել գրադարանային աշխատանքները: Գրադարանային պաշարների թվայնացումը, ժամանակակից միջոցներով համալրվելը թույլ է տալիս քայլել ժամանակակից և զարգացած գրադարանների հետ համահունչ,գրանցել մեծ առաջընթաց, սպասարկման ավանդական ձևերից անցնել նոր գործիքների ներդրմանն ու կիրառմանը:Աշխատաժողովի ընթացքում գրադարանավարները ծանոթացան 3D տպագրությանն ու մոդելավորմանը,սոցիալական հարթակների տեղեկատվության բարելավմանը, գրադարաններում ստեղծարար տեխնոլոգիաների օգտագործմանը, էլեկտրոնային ընթերցող սարքերի կիրառմանը և այլ կարևոր շատ թեմաների:ԱՄՆ դեսպանության և Ներսես Հայրապետյանի շնորհիվ գրադարանը համալրվեց Kindle էլեկտրոնային ընթերցիչներով, այն նորովի կփոխի ժամանակակից ընթերցանությունը: Այսպիսի գիտաժողովները օգնում են նորովի կառուցել և զարգացնել գրադարանների աշխատանքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով