Խաղաղ երկինք մանուկներին

Միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ <Խաղաղ երկինք մանուկներին> խորագրով: Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:Օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին, որովհետև նրանք մեր հասարակության կերտողներն են:Եվս մեկ հրաշալի օր Արմավիրի մարզային գրադարանը պարգևեց մանուկներին:

Հայաստանում որքան ծաղիկ- այնքան մանուկ ծաղկափթիթ,

Հայաստանում որքան մանուկ -այնքան աղբյուր ջինջ ու վճիտ,

Ծաղկի նման գարնանաբույր, աղբյուրի պես կարկաչախինդ,

Ծաղկի բույրով են մեծանում մանուկները ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով