Թումանյանական օրեր

Կկրկին մարդաշատ էր Արմավիրի մարզային գրադարանը:

Հյուր էին եկել ք.Արմավիրի թիվ 3 մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ դաստիարակ Արմինե Գևորգյանի ուղեկցությամբ:

Երեխաները շրջեցին գրադարանում, ծանոթացան մանկական բաժնի գրքերի հետ:

Հ.Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ պատրաստել էին «Չարի վերջը» բեմականացումը:

Այնուհետև հանդես եկան իրենց երգերով ու պարերով: Իսկ հանդիպման ավարտին դիտեցին Հ. Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով