Առաջարկում ենք կարդալ

«Օդապարուկ թռցնողը», ամերիկացի աֆղան գրող Խալեդ Հոսեյնիի առաջին վեպն է։ Լույս է տեսել  2003  թվականին «Riverhead Books» հրատարակչության կողմից։

Վեպը պատմում է Աֆղանստանի Քաբուլ  քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որը Ամիրի հոր ծառայի տղան էր։ Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել։ Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար։ Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ՝ մինչև այն օրը, երբ նա, որպես փոխհատուցում, վտանգից ազատում և իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն։

«Հազար չքնաղ արևներ»  2007 թվականի վեպ, գրված ազգությամբ աֆղան Խալեդ Հոսեյնիի կողմից։ Սա նրա երկրորդ վեպն է, որը պատմում է մեզ քսաներորդ դարի երկրորդ կեսի Աֆղանստանի մասին՝ բևեռվելով կանանց կյանքի վրա՝ ներկայացնելով նրանց դժվարությունները, տանջանքները։

Գիրքը լույս է ընծայվել 2007 թ. մայիսի 22-ին և գովասանքի է արժանացել Kirkus-ի, Publishers Weekly-ի, Booklist-ի, Library Journal-ի կողմից՝ դառնալով New York Times բեստսելլեր՝ լույս ընծայումից հետո հաջորդած տասնհինգ շաբաթների ընթացքում։ Վաճառվել է շուրջ մեկ միլիոն օրինակով, իսկ Columbia Pictures-ը մտադիր է այն վերածել նաև ֆիլմի։

«Եվ արձագանքեցին լեռները»  վեպը լինելով հեղինակի երրորդ գիրքը՝ այն հստակ շեղվում է Հոսեյնի առաջին երկու գրքերի ոճից, որոնք չէին կենտրոնանում կոնկրետ որևէ կերպարի վրա։ Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի, ընդ որում՝ 9 գլուխներից յուրաքանչյուրը պատվում է առանձին կերպարի կողմից։ Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ Հայրը որոշում է աղջնակին վաճառել Քաբուլում բնակվող մի անզավակ զույգի։ Հենց այս որոշումն էլ իրար է կապում բոլոր պատմությունները։

Հոսեյնի ջանացել է ստեղծել առավել բարդ և բարոյապես անորոշ կերպարներ։ Շարունակելով նախորդ երկու՝ «Օդապարուկ թռցնողը » և «Հազար չքնաղ արևներ » վեպերում արծարծված թեման՝ գիրքը կենտրոնանում է քույր֊եղբայր համերաշխ հարաբերությունների վրա։ Աբդուլլայից և Փարիից բացի կան նաև այլ հերոսներ․ երեխաների խորթ մայրը՝ Փարվանան և նրա հաշմանդամ քույրը՝ Մասուման, ինչպես նաև աֆղանա֊ամերիկացի բժիշկ Իդրիսն ու նրա զարմիկ Թիմուրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով