Սպենդիարյանի երաժշտության հազվագյուտ հմայքը

Միջոցառումը նվիրվում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 ամյակին:<Սպենդիարյանի երաժշտության հազվագյուտ հմայքը>:Մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր, սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Ալ. Սպենդիարյանը ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները, հսկայական ժառանգություն թողնելով հայ երաժշտարվեստում:Երախտիքի խոսքեր հնչեցին Սպենդիարյան կոմպոզիտորի,նրա վարպետության, տաղանդի և թողած ժառանգության մասին: Հնչեցին կատարումներ Արմավիրի Արվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ:Խոսքով հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի երաժշտագետ, ավագ գիտաշխատող` Հասմիկ Համբարյանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլենա Հովսեփյանը, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը և այլոք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով