Հրաչյա Սարիբեկյան
Մարտի 3-ը նշվում է որպես գրողների միջազգային օր:
Մեր երկրում այս տոնը ընդլայնել է իր շրջանակները և օրվա խորհուրդն է՝ հարգանքի տուրք մատուցել գրական գործիչներին:
Օրվա խորհուրդով Արմավիրի մարզային գրադարանը հյուրընկալել էր արձակագիր,գրականագետ ,բանասիրական գիտությունների թեկնածու ՝ Հրաչյա Սարիբեկյանին: Նա հրատարակել է«Գուշակություններ հայելիներով», «Հովհաննես Պետրոսյան մատենագետի կյանքն ու գործունեությունը», «Ապուշների ուղևորությունը»,«Երկվորյակների արևը»,«Այնտեղ, երբ աչքերդ բացես» գրքերը:«Կույրինը ՝կույրին» պատմվածքի համար արժանացել է «Նարցիս» հանդեսի գլխավոր մրցանակին:
Գրողի ստեղծագործությունների գրական արժանիքները ներկայացրեցին գրող,հրապարակախոս Ռաֆայել Սահակյանը,Վահագն Աբրահամյանը: