Համո Սահյան 110- ամյակ
Արմավիրի մարզային գրադարանն Արմավիրի Մշակույթի տան դահլիճում անկացրեց գրական – երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Համո Սահյանի 110- ամյակին ։ «Սահյանաբույր ,Սահյանավառ, Սահյանաշունչ » խորագիրը Համո Սահյանի գրականության ոգին ու էությունը արտահայտելու յուրօրինակ փորձ եղավ։Սահյանբույրը հիշեցրեց Սահյանի ստեղծագործությունների յուրահատուկ գունապնակն ու բնության հանդեպ նրա անսահման սերն ու կապվածությունը, նրա պոեզիայի հանգստավետ ու բնաշխարհին հարազատ շունչը։ Սահյանավառը արտահայտեց Սահյանի կրակոտ էներգիան և ուժը, բանաստեղծական ոգու ուժգնությունն ու ազդեցությունը։ Սահյանաշունչը ցույց տվեց նրա փիլիսոփայական հայացքները, որը կարծես կենդանի շունչ լինի և անընդհատ զգացվում է նրա գրականության մեջ։ Այս երեք բառերը միաժամանակ կերպարվում էին, Սահյանի գրական աշխարհը ՝ բնության ու մարդու խորապես միահյուսված , պարզ ու տիեզերական իմաստության արտացոլումը։ Մեծապես շնորհակալ ենք բոլոր հյուրերին և մասնակիցներին ՝այս գեղեցիկ գրական ֊ երաժշտական ցերեկույթն ավելի հուզիչ ու վառ դարձնելու համար ։

