Փոլ Էքման «Խաբիր ինձ»
Էքմանի վերոնշյալ հետազոտությունների վրա է հիմնված «Խաբիր ինձ» ամերիկյան հայտնի հեռուստասերիալը:
Միջազգայնորեն ճանաչված գործիչների, օրինակ՝ Ադոլֆ Հիտլերի,Ռիչարդ Նիքսոնի խաբեության մարտավարությունները և հավատարմության երդումը խախտած ամուսինների ու հանցագործների վարքը վերլուծելով ՝ Էքմանը ցույց է տալիս, որ ստախոսի հաջողությունը հաճախ կախված է հոժարակամ և անմեղ «զոհից»:Նա նկարագրում է ստերի տեսակները և ստի ձախողման պատճառները, մեկնաբանում ՝ ինչպես են ստախոսի մարմինը,ձայնը և դիմախաղերը մատնում սուտը,և ինչպես են նրանք նույնիսկ այդ դեպքում կարողանում մոլորեցնել պրոֆեսիոնալ սուտ բռնողներին՝ դատավորներին, ոստիկաններին, որոշ դեպքերում ՝ անգամ ստի դետեկտորին: