Ալեն Մարգարյանի Հեքիաթներին նվիրված ցերեկույթ

✨Այսօր Արմավիրի մարզային գրադարանում կայացավ Ալեն Մարգարյանի հեքիաթներին նվիրված հիշարժան ցերեկույթ։

Գրադարանը սիրով հյուրընկալեց Ալենի մայրիկին՝ Նազելի Տերտերյանին։ Դահլիճը լեցուն էր ալենասերներով, ովքեր հավաքվել էին մեկ անգամ ևս արժևորելու Ալեն Մարգարյանի ստեղծագործական ուղին և մարդկային կերպարը։

Ցերեկույթին իրենց գեղեցիկ մասնակցությունն ունեցան Արմավիր քաղաքի թիվ 8 և թիվ 9 մանկապարտեզների սաները,ովքեր բեմականացրին հատվածներ Ալեն Մարգարյանի «Հեքիաթներ» գրքից՝ «Ընկերություն» հեքիաթի հիման վրա։ Փոքրիկների անկեղծ ու ջերմ ելույթները հուզեցին ներկաներին և լցրեցին դահլիճը մանկական ժպիտներով ու ծափողջույններով։

Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցի աշակերտները իրականացրեցին հետաքրքիր զրույց-հարցուպատասխան՝ ներկայացնելով Ալենի ընթերցած հեքիաթները, խոսելով նրա գործունեության և ստեղծագործությունների մասին։

Իրենց գեղեցիկ ասմունքներով հանդես եկան նաև Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 դպրոցի սաները՝ դրանք նվիրելով Ալենի հիշարժան ցերեկույթին։

Միջոցառմանը ներկա էին նաև բազմաթիվ ընթերցողներ, ուսանողներ և մշակութասերներ, ովքեր հանդես եկան երաժշտական կատարումներով ու ջերմ խոսքերով։ Արմավիր քաղաքի տարբեր դպրոցներից ժամանած ալենասեր ընթերցողները ևս իրենց ողջույնն ու սերն արտահայտեցին Ալենի հիշատակին։

Ցերեկույթն անցավ չափազանց ջերմ, հուզիչ և գեղեցիկ մթնոլորտում։

Ցերեկույթի ավարտին Արմավիրի մարզային գրադարանի տնօրեն Արևիկ Սարգսյանը արժևորեց Ալեն Մարգարյանի անմահ հիշատակը, նրա հայրենասիրական կերպարն ու թողած լուսավոր հետքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով