Ինձ մի դատեք ես վճարել եմ արդեն

Գրողների միջազգային օր՝ մասնագիտական տոն, որը նշվում է մարտի 3-ին։ Ժամանակակից հայ գրականության դիմագիծը որոշում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրն ունի գեղարվեստական յուրացումների իր տարածքը։

Յուրաքանչյուր ազգի դեմքը իր մշակույթն է, ամենամնայունը՝ հոգևոր արժեքները։

Օրվա խորհրդով գրադարանը հյուրնկալել էր բանաստեղծուհի Ժաննա Աբրահամյանին։ Մի նուրբ երանգ կա բանաստեղծուհու ստեղծագործություններում, որը միանգամից գերում է ընթերցողին։ Բանաստեղծուհու ստեղծագործությունների մասին խոսեց գրող հրապարակախոս Ռ. Սահակյանը , գրող Ա. Գրիգորյանը , դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը ,գրքի ձևավորող նկարիչ Լ. Հովհաննիսյանը։ Բանաստեղծուհու գործերից ասմունքով ելույթ ունեցան Արմավիրի N 9-րդ դպրոցի սաները։ Պարային կատարումով ելույթ ունեցավ «Ռոզի» պարային համույթի պարուհի Զ. Գալստյանը, դուդուկահար Է. Անտոնյանը։ Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Արմավիրի մարզային գրադարանի տնօրեն Ա. Սարգսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով