Արվեստի երեք ճյուղերը
Այսօր Արմավիրի մարզային գրադարանում կայացավ ցերեկույթ։ Այն կազմակերպվել էր երիտասարդ ստեղծագործող Լյուդմիլա Հայրապետյանի ստեղծագործական փոքրիկ գործունեությանը նվիրված։
Ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին գրված բանաստեղծությունները։ Դրանցից լավագույններից մեկը, գրող, բանաստեղծուհի հայուհի Սուսաննա Ղազարյանի աջակցությամբ, տպագրվել էր «Հայրենիքի ձայն» ամսաթերթում։
Գրող, հրապարակխոս Ռ. Սահակյանը, բանաստեղծուհի Ժաննա Աբրհամյանը, նկարիչ` Van Art Արվեստի կենտրոնի տնօրեն` Վ. Բաբայանը, կարևորեցին գրադարանում երիտասարդ ստեղծագործողների խրախուսումը և հանդիպման հնարավորությունը գրադարանում ավագ սերնդի գրողների հետ։ Ցերեկույթին մասնակցեցին Տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներ և ուսանողներ։Երաժշտկան կատարումներով հանդես եկան Ալլա և Մարիամ Մարտիրոսյանները։
