Մեր խոսքը մեր աշխարհը
«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է »։Ջ․ Բայրոն
Այսօր կրկին մարդաշատ էր Արմավիրի մարզային գրադարանի ընթերցասրահը։ Գրադարանում նշեցինք Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված «Մեր խոսքը մեր աշխարհը» խորագրով միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էին Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի V գ դասարանի աշակերտները ուսուցչուհի՝ Մոնիկա Առաքելյանի ղեկավարությամբ։
Աշակերտները իրենց միջոցառումը նվիրեցին մեր ոսկեղենիկ մայրենի լեզվին։ Հնչեցին երգեր, պարեր և միաժամանակ լի ու լի գովեստի խոսքեր։
Եկեք պահենք ու պահպանենք մեր լեզուն և միաժամանակ այն փոխանցենք մեր սերունդներին։

