Ուսանողների միջազգային օր
Ուսանողների միջազգային օրն է:
Սիրելի ուսանողներ, օրվա առթիվ շնորհավորում ենք բոլոր ուսանողներին,թող ուսման ձգտումը ուղեկցի ձեզ ոչ միայն ուսանողական տարիների ընթացքում,այլև ձեր կյանքի հետագա փուլերում:
1946թ-ի նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է Ուսանողների միջազգային օրը:
Կայացած,գիտակից և պատասխանատու ուսանողն է ցանկացած պետության ապագայի երաշխավորը:
Ուսանողների միջազգային օրվա առթիվ գրադարանը հյուրընկալել էր երիտասարդ ստեղծագործող Նաիրա Ղուկասյանին:Նաիրան ներկայացրեց իր նկարները,հանդես եկավ երաժշտական կատարումներով:Շնորհավորական խոսքերով ելույթ ունեցան ՝ Ա.Միրզախանյանը, Ա.Զաքարյանը,գրադարանի տնօրեն՝ Ա.Սարգսյանը:
