Մենք հզոր ենք մեր մշակույթով
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Մշակույթի մրջազգային օրվա առթիվ անցկացվեց «Մենք հզոր ենք մեր մշակույթով» խորագրով ցերեկույթ:Մշակույթը հանդիսանում է հիմք խաղաղ գոյակցության համար:Այն ուսուցանում է փոխըմբռնում և հանդուրժողականություն:Առանց մշակույթի մարդկությունը գոյություն չի ունենա:Մշակույթը նաև խոսում է կյանքի որակի մասին:
Մեր մշակույթով մենք արտաքին աշխարհին ներկայացնում ենք մեր արժեհամակարգը և ձեռք բերում արժեքավոր երկրի համբավ,որի հարուստ մշակութային ժառանգությունը կհետաքրքրի օտարերկրացիներին:
Գրադարանը կազմակերպել էր երիտասարդ նկարիչ Տիգրան Սարգսյանի էտյուդներ աշխատանքների ցուցադրությունը: Պարային գեղեցիկ կատարմամբ ելույթ ունեցավ «Ռոզի» պարային համույթի պարուհի Զարուհի Գալստյանը: Գրադարանի ընթերցողներ Թամարան, Հայկուհին,Գրետան իրենց ասմունքներով ամբողջացրին ցերեկույթը ու հնչեց դուդուկի հոգեպարար մեղեդին Էրիկի կատարմամբ ,իսկ կիթառով ելույթ ունեցավ Արինա Գրիգորյանը:
Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է:Այն ներառում է գիտությունը,արվեստը,արհեստը:Մշակույթի ճյուղերն են լեզուն,գրականությունը,երգարվեստը,պարարվեստը,թատրոնը և կինոն: