Քրիստինե Հովսեփյան «Սրտխփոց»

Տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծուհի Քրիստինե Հովսեփյանի հետ: Բանաստեղծուհին գրադարան էր եկել իր նոր հրատարակված «Սրտխփոց» գիրքը ներկայացննելու գրադարանի ընթերցողներին: Սրտխփոցով գրված տողեր ,որոնք բանաստեղծություն դարձան ու թափանցեցին ընթերցողի ներաշխարհ առաջացնելով գեղեցիկ սրտխփոցներ:Գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան «Ռոզի» պարային համույթը և գրադարանի ակտիվ ընթերցողները: Ելույթ ունեցան ,Արմավ հրատարակչության գլխավոր խմբագիր ՝Արմեն Ավանեսյանը,բանաստեղծուհի՝ Ժաննա Աբրահամյանը,Նախշուն Նազարեթյանը,Արմավիրի մարզային գրադարանի տնօրեն՝ Արևիկ Սարգսյանը :Բանաստեղծուհու ստեղծագործությունները ներկայացրեց՝ Մանուշակ Կիրակոսյանը: Ցերեկույթը բանաստեղծուհին եզրափակելով, իր պատգամ -հորդորն է ուղղում մարդուն՝ այն սեր է և նվիրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով